15.02.2024|
21:11
Արցախյան «բլիցկրիգով» ոգեշնչված, Բաքվի արնածարավ բռնակալը նորանոր սպառնալիքներ է նետում Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին: Դա անում է ավելի ու ավելի լկտի և սանձարձակ ձևով, ասես իր դեմ ոչ պետություն է ու ժողվուրդ՝ հին պատմությամբ ու քաղաքակրթական ուրույն նկարագրով, այլ՝ թափառական մի ցեղախումբ, որ հանկարծ հայտնվել է իր ճանապարհին: Սպառնում է՝ առանց նայելու աջ ու ձախ, անկասկած համոզմունքով, որ իրեն ոչ ոք չի պատժի ագրեսիվ կեցվածքի ու գործողությունների համար։